Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ անիմաստ է Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի մասին հեռախոսազրույցներ անելը, քանի որ դրանք ոչ մի արդյունքի չեն հանգեցնում, տեղեկացրել է BBC-ն։
«Ես նրան ասացի, որ զանգում եմ խաղաղության մասին խոսելու համար։ Ես հարցրի նրան. «Ե՞րբ եք հանդիպելու Զելենսկու հետ։ Միայն դուք երկուսով կարող եք որոշել»: Նա պատասխանեց. «Դեռ ժամանակը չի եկել»: Ես պնդեցի՝ «հրադադարի մասին որոշում ընդունեք»: «Ոչ, դեռ ժամանակը չէ»։ Հետո նա սկսեց խոսել գազի դիմաց ռուբլով վճարելու մասին», պատմել է Դրագին։
«Հետո եկավ Բուչայի սարսափը։ Սկսում եմ մտածել, որ նրանք, ովքեր ասում են, թե իր հետ խոսելն անիմաստ է, ճիշտ են, դա ուղղակի ժամանակի վատնում է։ Ես միշտ պաշտպանել եմ Մակրոնին և շարունակում եմ պնդել, որ որպես ԵՄ նախագահ, նա ճիշտ է փորձում օգտագործել երկխոսության բոլոր հնարավոր ուղիները։ Բայց ինձ մոտ տպավորություն է, որ պատերազմի սարսափը՝ իր ջարդերով, այն ամենով, ինչ նրանք արել են երեխաների ու կանանց հետ, բոլորովին կախված չէ հնչող խոսքերից ու հեռախոսազանգերից», ասել է Իտալիայի վարչապետը։
0Comments