Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնի միջուկային Էներգետիկան եւ նավթի գների առավելակետի սամանումը: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է Euractiv պորտալը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունները չհայտնած դիվանագետների:
Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ի մի քանի երկրներ վախենում են, որ միջուկային Էներգետիկայի ոլորտում սահմանափակումները կարող են խանգարել Եվրոպայում մի շարք ատոմակայանների շահագործմանը: Բացի դրանինց, Հուգարիան կարգելափակեր այդ պատժամիջոցները «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման բնագավառում Ռուսաստանի հետ համագործացության պատճառով:
Դիվանագետները նշել են, որ նավթի գների առավելակետի գաղափարը նույնպես միաձայն հավանության չի արժանանում ԵՄ-ում: Դրա հետ մեկտեղ պորտալը հայտնում Է,որ Բելգիան, որը նախկինում դիմակայում Էր ալմաստների նկատմամբ պատժամիջոցներին, կարող Է համաձայնվել դրանց ներառմանը նոր փաթեթում: Նրա տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կարող Է պաշտոնապես ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, սպասվում Է, որ դրան հավանություն կտրվի մինչեւ հոկտեմբերի կեսերը Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments