Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պետք է չեղարկի միջուկային զենքի մշակումն արգելող իր ֆեթվան (դավանաբանական վճիռը- խմբ.): Նման տեսակետ են հայտնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ։ Դրա մասին գրում է Daily Telegraph թերթը։
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները համարում են, որ Թեհրանը պետք է ատոմային ռումբ մշակի Արևմուտքի «էկզիստենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Հրամանատարները փոխել են կարծիքը ԱՄՆ-ում Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։ «Մենք երբեք այսքան խոցելի չենք եղել, և գուցե դա մեր վերջին հնարավորությունն է այն (ռումբը – խմբ.) ստանալու համար, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
0Comments