Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։
Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ, ձևաչափով։
Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք»,- գրել է նա։
0Comments