Time ամսագիրն իր շապիկին պատկերել է Մասկին` նստած ԱՄՆ նախագահի աթոռին

Մանրամասներ
ամն

Time ամսագիրը հրապարակել է իր փետրվարյան համարի շապիկը, որում պատկերված է ամերիկացի գործարար Իլոն Մասկը՝ ԱՄՆ նախագահի սեղանի մոտ նստած։

Հոդվածում նշվում է, որ ոչ մի մասնավոր անձ նման իշխանություն չի ունեցել ամերիկյան կառավարության աշխատակազմի նկատմամբ: «Մասկն առայժմ, կարծես թե, հաշվետու չէ ոչ մեկին, բացի նախագահ Թրամփից»,- ասվում է հոդվածում: