Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մաքիան այսօր հայտարարել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության հաջորդ կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորությամբ, հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը։
Հայազգի Նորա Բայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։
Լիբանանի նոր կառավարության կազմը հետևյալն է. փոխվարչապետ Թարեկ Միտրի, պաշտպանության նախարար՝ Միշել Մնասա, արտաքին գործերի և արտագաղթողների նախարար՝ Յուսեֆ Ռաջին, հեռահաղորդակցության նախարար՝ Չարլզ Հաջը, էներգետիկայի և ջրի նախարար՝ Ջոզեֆ Սադդին, ներքին գործերի նախարար՝ Ադել Նասարը, առողջապահության նախարար՝ Ջաբերսեդին Յասին, Ֆինանսների նախարար՝ Յասին Յասին, արդյունաբերության նախարար՝ Ջո Իսա Ալ-Խուրին, էկոնոմիկայի և առևտրի նախարար՝ Ամեր ալ-Բսաթը, գյուղատնտեսության նախարար՝ Նիզար Հանին, տեղեկատվության նախարար՝ Փոլ Մորկոսը, սոցիալական հարցերի նախարար՝ Հանին Ալ-Սայեդ, հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար՝ Ֆայեզ Ռասամնի, ներքին տեղահանվածների նախարար՝ Քամալ Շեհադեհ (Տեխնոլոգիայի հարցերով պետնախարար), աշխատանքի նախարար՝ Մուհամադ Հայդեր, երիտասարդության և սպորտի նախարար՝ Նորա Բայրաքդարյան, զբոսաշրջության նախարար՝ Լաուրա Էլ-Խազեն Լահուդ, կրթության և զարգացման նախարար Մակմարա Էլ-Զեյն։
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է
Մանրամասներ
![Նորա Բայրաքթարյան](/sites/default/files/styles/original_scaled/public/2025-02/%D4%BC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%B6%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%A7%20%D5%B1%D6%87%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC.%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81%20%D5%B4%D5%A5%D5%AF%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A7%20%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%20%D4%B2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D6%84%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.jpg?itok=dyOICVuP)
0Comments