Իսրայելը և Լիբանանը երկարաձգել են հրադադարը՝ մինչև փետրվարի 18-ը, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են բանակցություններ սկսել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո գերի ընկած լիբանանցի գերիների վերադարձի շուրջ։
Հիշեցնենք, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ին։ Ըստ պայմանագրի՝ «Հեզբոլլահը» պետք է 60 օրվա ընթացքում լքեր սահմանային շրջանները, միաժամանակ իսրայելական զորքերը պետք է հեռանային Լիբանանից։
0Comments