Իրավիճակի սրացում Լիբանանի և Սիրիայի սահմանին. գործի են դրվել անօդաչուներ և ծանր հրետանի

Մանրամասներ
սիրիա

Սիրիական զինված խմբավորումների կողմից շիաների ճնշումների պատճառով սահմանին կատաղի մարտեր են սկսվել։

Իրավիճակը սրվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին։ Մերձավորարևելյան թեմատիկան լուսաբանող տելեգրամյան ալիքները հայտնում են երկու կողմից կատաղի գնդակոծությունների մասին:

Նշվում է, որ պատճառը սուննի զինված խմբավորումների կողմից Սիրիայի սահմանամերձ գյուղերում շիա բնակչության ճնշումն է: Շիաներին օգնության են շտապել նրանց հարազատները Լիբանանից՝ Ջաֆար և Զեյթար կլանների ներկայացուցիչները։

Արդյունքում մարտեր են սկսվել, սիրիական ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանի տարածք։ Նշվում է, որ լիբանանյան կողմից կան զոհեր և վիրավորներ:

Մարտերի ընթացքում կիրառվում են կամիկաձե ԱԹՍ-ներ, 122 մմ տրամաչափով հրթիռներ, ծանր հրետանի։

Կան նաև տվյալներ, որ սիրիացիներն արդեն գրավել են Լիբանանի սահմանամերձ Հավիկ բնակավայրը, որտեղից հարավ գտնվող լեռնային շրջանը վերահսկողության տակ վերցնելու համար իրականացնում են զորքերի և զինտեխնիկայի համալրում, այդ թվում՝ տանկերով: