Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«2022 թվականից սկսվել է Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհի Գանձաքար-Իծաքար հատվածի կառուցապատումը։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ։
Ռազմավարական նշանակության ունեցող ճանապարհի կառուցապատումը նախատեսված էր ավարտել 2023-ի սեպտեմբերին, սակայն շինարարական աշխատանքների քիչ մասն է արվել;
Հիմա օգոստոս է, սակայն այսօր այդ ճանապարհին ասֆալտապատում չի արվել։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Խաչհար» ընկերության կողմից 2022թվականին մոտ 6 կմ հատվածում արված ասֆալտապատումն իրականացվել է թույլ գրունտի վրա, որի հետևանքով ասֆալտը քանդվել է։
Այդ քանդված 6 կիլոմետրից մոտ 1,5 կիլոմետրում նորից են ասֆալտապատել։
Գանձաքար-Իծաքար 35 կիլոմետրանոց ճանապահի կեսում՝ Բերդ համայնքի տարածքում ճանապարհաշինական քիչ գործ է արվել։
Գանձաքար-Իծաքար բարեկարգ ճանապահ ունենալը կենսական անհրաժեշտություն է, Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանագոտում ռազմական գործողություններ սանձազերծելու դեպքում այդ ճանապարհի կարիքը շատ է զգացվելու»։
0Comments