Քաղաքագետների ասոցիացիայի նախագահը Ֆրանսիայի դեսպանին խորհուրդ է տվել ծանոթանալ Ալմաթիի հռչակագրի տեքստին

Մանրամասներ
Միհրան Շահզադյան

Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի (ՀՔԱ) նախագահ Միհրան Շահզադյանը խորհուրդ է տվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեքոթինյեին ծանոթանալ Ալմաթիի հռչակագրի տեքստին՝ հայտարարություններ անելուց առաջ։

Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիացի դիվանագետը ստանձնել էր պնդելու համարձակությունը՝ կարծես «Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր Ադրբեջանի մաս Ալմաթիի հռչակագրի ընդունման պահից»։

Ելույթ ունենալով Հայաստանի եւ Արցախի մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովում՝ ՀՔԱ նախագահը խորհուրդ է տվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին եւ մյուսներին, որոնք հակված են կրկնել այս միտքը, ծանոթանալ Ալմաթիի հռչակագրի տեքստին։

Միհրան Շահզադյանը հիշեցրել է որ Հայաստանի եւ մի շարք արտասահմանյան երկրների փորձագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խեղաթյուրում եւ շահարկում են հռչակագիրը։

«Ասում են, թե իբր դրանում խորհրդային հանրապետությունների սահմանները դառնում են պետական սահմաններ։ Մի ծուլացեք եւ կարդացեք: Թեեւ հավանաբար կարդացել են, իսկ նման հայտարարությունները թելադրված են այլ նպատակներով։ Հռչակագրում խոսք չկա խորհրդային սահմանների մասին։ Այնտեղ խոսվում է «առկա սահմանների» մասին։ 

Ի՞նչն էր խանգարում գրել «խորհրդային»։ Այն ժամանակ գոյություն ունեցող սահմաններն այլեւս չէին համապատասխանում խորհրդային սահմաններին, բացի այդ, կային երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, որոնց դա պետք չէր»,- ընդգծելէ ՀՔԱ նախագահը։

Նրա խոսքով՝ դա այնքան պարզ է, որ հնարավոր չէ չհասկանալ։ Սա հասկացել են նաեւ Ադրբեջանում, եւ Հայաստանը վավերացրել է վերապահումներով, որի էությունն այն է, որ մինչեւ հռչակագիրը ստեղծված ինքնավար սուբյեկտները նույնպես կարող են դառնալ ԱՊՀ անդամ՝ հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ում ինքնավարությունները նույնպես բարձր կարգավիճակ ունեին։ Այսինքն՝ Հայաստանը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչը լավ հասկանում են Ադրբեջանում։ Արցախի տարածքը ոչ մի կերպ չի կարելի համարել Ադրբեջանի տարածք, ինչն արվեց 2022թ. աշնանը ՀՀ իշխանությունների կողմից՝ դա բացատրելով Ալմաթիի հռչակագրով»,- եզրափակել է քաղաքագետը։