«Միայն ազգային շահերից գործող իշխանությունը կապահովի ՀՀ արժանապատիվ տեղը նոր աշխարհակարգում». Հենրիխ Դանիելյան

Մանրամասներ
հենրիխ դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները ընդգծում են նոր աշխարհաքաղաքական և անվտանգային եռանկյունու ձևավորումը, որը փոխում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Այս երեք երկրները խորացնում են համագործակցությունը ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում՝ ձևավորելով այլընտրանքային ուժային բևեռ։

Հայաստանի համար այս նոր աշխարհակարգում հուսալի գործընկեր դառնալը կենսական նշանակություն ունի, քանի որ դա հնարավորություն կտա ամրապնդել ազգային անվտանգությունը և տնտեսական կայունությունը՝ դառնալով տարածաշրջանային առանցքային դերակատար։

Սակայն ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունն անկարող է և չի էլ ցանկանում իրականացնել նման ռազմավարություն։ Նիկոլ Փաշինյանի կառավարումը բերեց դաշնակցային կապերի թուլացման, Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման և ազգային շահերի զիջման։

Այս խնդիրը կարող է լուծել միայն նոր իշխանությունը, որը կգա ներկայիս իշխանության հեռացումից հետո։ Իշխանություն, որը իսկապես կսիրի Հայաստանը, կգործի ազգային շահերից ելնելով և կվերականգնի հավասարակշռված ու բազմաշերտ հարաբերությունները բարեկամ երկրների և դաշնակիցների հետ։

Միայն այդպիսի իշխանությունն է, որ կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն, տնտեսական զարգացում և Հայաստանի արժանապատիվ տեղը նոր աշխարհակարգում»: