Հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել թուրքական մամուլում։ Եվ այսպես .. Սիրիայում Ասադի ռեժիմի անկումը ճանապարհ է բացել Կատար-Անադոլու գազատարի համար։
«Քաթար-Թուրքիա գազատարի նախագիծը, որն ավելի վաղ օրակարգում էր 2009 թվականին և պետք է անցներ Սաուդյան Արաբիայով, Հորդանանով և Սիրիայով, հետաձգվել է Ասադի ռեժիմի հակազդեցության պատճառով։ Այնուհետև, Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավելի քան 10 տարիները նախագիծը դարձրեցին ոչ կենսունակ... Կարելի է ասել, որ Սիրիայում նոր ռեժիմի հաստատումից հետո ներկայիս կոնյունկտուրայի պահպանման դեպքում նախագիծը տարածաշրջանում որևէ քաղաքական խոչընդոտի չի բախվի: Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել, որ քննարկվող խողովակաշարը բոլոր առումներով մեծ նշանակություն ունի»:
Սա նշանակում է՝ ունենք մի իրավիճակ, երբ Արևմուտքը Թուրքիայի և Իսրայելի ձեռքով շրջափակեց ոչ միայն Իրանին, այլև ստեղծեց Եվրոպա բնական գազի այլընտրանքային մատակարարման հնարավորություն՝ փաստացի էապես թուլացնելով Իրանի և Ռուսաստանի դիրքերը Եվրոպայի գազային շուկայում։
Թերևս ավելորդ կլինի հիշեցնել, որ հենց էներգետիկ ոլորտն է ռուսների և իրանցիների համար առանցքային Արևելքի և Արևմուտքի դիմակայության լույսի ներքո։ Եվ ահա այստեղ թուրքերը կրկին «ջեք-փոթը բռնեցին»՝ իրենց վրա փակելով դեպի Եվրոպա տարանցիկ գազային մատակարարումները։
Ահա այսպիսի յուրօրինակ «թուրքական բարևներ» Ռուսաստանին և Իրանին։
Արման Աբովյան
0Comments