Իրանը ոչ մեր հյուսիս-հարավին է մասնակցում, ոչ էլ Ալիևին ծեծում, այլ տակտիչնի մտնում է Հայաստանի հարավ. Դավիթ Գրիգորյան

Մանրամասներ

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը.

«ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԸ

ասում էինք, չէ՞, մեծ-մեծ․․․․

Մեր բարեկամ Իրանը։ Բայց մարդիկ սեփական շահից ելնելով օգատգործեցին ՀՀ թույլ ու զգայուն, նուրբ թելերն ու վերջ։ Անցան առաջ։

Թեհրանին այլևս առանձնակի չի էլ անհանգստանում ՀՀ տարածքային ամբողջականություննա, սահմանների անփոփոխ մնալնա․․․ պռծ։

Էսօր արդեն ՌԴ-ից ստացել է 1,3 մլրդ դոլար միջպետական վարկ, վերականգնում են իրենց ենթակառուցվածքներն ու էս պահին ուղիղ մասնակցում են Ադրբեջանի տարածքով հյուսիս-հարավ կոչված նախագծի իրականացմանը։

Հայկական հյուսիս-հարավի մասին խոսք չկա։

Մեզ արդեն շրջանցել են, տղերք, որովհետև ժամանակին ճամփա սարքելու փոխարեն Մոնումենտում տուն էինք սարքում։ Ինչի՞ ճամփա սարքել։ Մարդիկ վարչապետ էին, Տաթև հօ չէին գնալու հասնեին։ Իրենք Երևանում էլ էին իրենց լավ զգում։ Ու գնացքը մեկնեց։

Ալիևն այլևս չի անվանում Իրանը ահաբեկչական պետություն։ Ավելին, պաշտոնական մակարդակում հայտարարում են, որ թույլ չեն տա ադրբեջանը դարձնել Իրանի դեմ գործողությունների հարթակի։

Թեման ջրվեց՝ գնաց։ Իրանը մեր խաթր ադրբեջան զորք չմտցրեց։ Բայց հօ հայտարարությունների էֆեկտը լուրջ էր։

Հարցը լուծվեց։ Իրանա—ադրբեջանական քաղաքական լարվածության բեմադրությամբ և՛ Բաքուն, և՛ Մոսկվան, և՛ այս դեպքում էլ Իրանը քաղեցին իրենց օգուտները։

Բա էսօր ինչու՞ Թեհրանը չի ասում, թե ինչքան պուպուշ են հայերն ու ինչ իզվեռգ՝ ադրբեջանցիները։

Պարզ․ քաղաքական առևտուր էր։ Ավարտվեց։ Քաղաքական առևտուր՝ Հայաստանի անվտանգային խնդիրների շահարկման միջոցով ու հաշվին։ Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում։ Ճիշտ է, Հայաստանում իրանապաշտության ալիքի վրա Թեհրանը օրերի ընթացքում Սյունիքում բացեց հյուպատոսություն։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այո, ՌԴ-ն ևս Սյունիքում բացում է հյուպատոսություն։ ԱՄՆ բարև։

Ի՞նչ է կատարվելու դրանից հետո՞։ Այո, ՌԴ-ն ու ԻԻՀ-ն համատեղ տնօրինելու են Սյունիքի լոգիտսիկ հանգույցները։ Դե փորձիր ՌԴ-ին արգելիր Սյունիքում բացել հյուպատոսություն։ Կամ փորձիր Իրանին ասել՝ չափերդ չանցնես Սյունիքում։ Էլ ո՞վ է քեզ բանի տեղ դնելու։ Ինչպես ռուսական 102-րդ ռազմաբազան տակտիչնի ծավալվեց մինչև Արցախ, Սյունիք, հետո Վայոց ձոր, էնպես էլ Թեհրանը տակտիչնի մտավ Հայաստանի հարավ։ Բոլորը նորից պլյուսով են դուրս գալիս։ Իսկ Հայաստանը՝ հայտնվում էլ ավելի լուրջ կախվածության մեջ ու այս դեպքում ոչ միայն ՌԴ-ից, այլև Իրանից։

Իսկ ո՞վ են միմյանց համար ՌԴ-ն ու ԻԻՀ-ն։ Այո, ռազմավարական դաշնակիցներ, որոնք միմյանց զենք ենք վաճառում, իրար փող տալիս, անուշ-չանուշ այլ երկրների ներքին հարցերը դարձնում իրենց արտաքին քաղաքական հարցեր, խառնում ու բաժանում ամբողջական տարածաշրջաններ և այլն, և այլն, և այլն․․․

Պետք է ազնիվ լինել։ Մենք ինչ-որ տիեզերական ու ունիկալ ժողովուրդ չենք։ Չի կարելի ամեն անգամ կարծել, թե Գրիգոր Գուրզադյանի ու Գրիգոր Նարեկացու անձնական ձեռբերումները մեր հավաքական շնորհն է։ Մենք, որպես հավաքական միավոր, իրականում շատ կանխատեսելի ժողովուրդ ենք։ Գիտեք, օտարերկրյա հզոր, հատուկ ծառայությունները, հետախուզական կառույցները մինչև որևէ երկրում գործունեություն ծավալելը, խորությամբ ուսումնասիրում են այդ երկրի բնակչության վարքը, մշակույթը, գնահատում են կամքը, զգացմունքայնությունը, նուրբ թելերն ու այսրոպեական թուլությունները։ Եվ սկսում են գործել՝ աչքի տակ ունենալով կոնկրետ ելակետեր։

Մենք էդ առումով շատ պարզունակ ենք, անչափ կանխատեսելի, որովհետև մեզ բնորոշող երկու հիմնական գործոն կա․ զգացմունքայնությունն ու ծայրահեղականությունը։ Իրանը ՀՀ սահմանները անվանեց կարմիր գիծ՝ ծափահարություններ ու բռավոներ գոռացինք։ Ու էնքան բարձր, որ չհասկացանք, թե դրա տակ ի՞նչ է դրած։

Իրանն ուղղակի ՀՀ սահմանների հաշվին մտավ ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական առևտրի մեջ։ Էդ առևտրով ինքը լուծեց ահագին հարցեր Սիրիայում, ՌԴ-ի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, Ադրբեջանի հետ շփումներում։

Տակը մեզ ի՞նչ մնաց․ չոր զրՕ, անգամ մինուս։ Ստացանք Իրանի ավելացվաած դիվանագիտական ներկայությունը Սյունիքում, որը հրամցվեց որպես Թեհրանի՝ ՀՀ հարավի նկատմամբ զգայուն լինելու շատ կասկածելի վարկած։

Իրանը ոչ մեր հյուսիս-հարավին է մասնակցում, ոչ էլ Ալիևին ծեծում։ Բայց երկու-երեք սովորական քաղաքական հայտարարություններով իրեն կապեց մեր ջանին՝ ռուսների ջանի մասը դառնալով։

Բանը․․․ զգացմունքայնություն ու ծայրահեղականություն։ Գնդակի պես տշում են, մենք էլ սերիալ դիտողի պես ախ-վախ-ուխ անելով նայում՝ լացում կամ հրճվում ենք։ Հետո անհամբեր սպասում հաջորդ սերիային։ Իսկ սերիաների արանքում բամբասում․ ռուսները լավ են խաղում իրենց կերպարը։ Չէ՜... թե իրանցիները ոնց որ ավելի լավն էին․․․․ ուֆ է էն հակահերոսը՝ թուրքն ու ադրբեջանցին, երբ են մի օր uաsկելու՝ պրծնենք։ Մենք էդ սերիալին խառնվել չենք ուզում, չնայած, որ էդ սերիալը Հայաստանի Հանրապետություն է։ Ինչու՞ չենք խառնվում, որովհետև որևէ դեր ստանձնելը, որևէ կերպար մարմնավորելը (լինի դրական, թե բացասական) ենթադրում է պատասխանատվություն։

Իսկ մենք պատասխանատվությունը մերժում ենք գենետիկական մակարդակում։ Բոլորն են պատասխանատու․․․․ բայց ոչ մենք։ Թող իրենք խաղան՝ մենք գնահատենք։ Նույնն է նաև Արցախի մասով․ ասում ենք
- ԿԼԻՆԻ ԴՈՒՔ ԽԱՂԱՔ՝ ՄԵՆՔ ՀԵՏԵՎԵՆՔ, բայց չմիջամտենք։ Հետո մենք ձեզ կասենք՝ ձեր խաղը մեզ դուր եկավ, թե չէ։

Ու երբ ռուսները խաղում են բեզդառնի, անտաղանդ ալկաշի պես, իսկ թուրքերը խաղում են անմարդկային դաժանությամբ, միևնույն ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիներն են գալիս ու էդ խաղի մեջ ներդնում են ձևական կարեկցանքն ու խելոք բաներ ասելով ինչ-որ պահի թողնում՝ գնում․․․ ապա բողոքում ենք։

Բայց չենք հասկանում, որ մեր փոխարեն խաղացողը ոնց ուզենա՝ էդպես էլ խաղալու է և՛ խաղը, և՛ կերպարը։ Ու երբ մեր փայ դերը ուրիշը տապալում է, դժգոհում ենք, թե բա ինչո՞ւ մեր ուզած հերոսի կերպարը չարդարացվեց, ինչու՞ տապալեց։

Վերջապես պետք է սկսել խաղալ, ստանձնել դերը, մարմնավորել կերպարը։ Իսկ պատճառաբանություններ փնտրելիս՝ հիշենք․
Плохому танцору яйца мешают!»:

Դավիթ Գրիգորյան