Կիկինդ քաղաքի հանրահավաքին մեկնելիս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ծառայողական ավտոմեքենայի անիվը պոկվել է, հայտնում է Kurir-ը։
Վուչիչն անդրադարձել է միջադեպին՝ ասելով, որ պատճառը դեռևս հայտնի չէ, և հետաքննություն կանցկացվի։
Սակայն լրատվամիջոցը գրում է, որ մեքենան բախվել է խոչընդոտի ու կորցրել կառավարումըլ։
Հաղորդվում է, որ վթարից անմիջապես հետո Վուչիչը դուրս է եկել մեքենայից ու նստել այլ մեքենա։
Դեպքից հետո Վուչիչի պահպանությունը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի։
0Comments