Լիտվան առաջարկել է կազմել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցող ընկերությունների ռեգիստր

Մանրամասներ
լիտվա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար Էմանուելիս Զինգերիսն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցող անձանց և ընկերությունների ռեգիստր։

Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Զինգերիսն ասել է, որ ինքը ԵԽ-ում առաջարկել է համապատասխան բանաձ։ Ինչպես նշվում է, ցուցակն ինքնին կստեղծվի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Լիտվայի նախագահության ընթացքում՝ տարվա երկրորդ կեսին։

«Սա ուղերձ է բոլոր ընկերություններին, ովքեր շուտով կտեսնեն իրենց անուններն այս ամոթալի ցուցակում», – ասել է Լիտվայի պատվիրակը:

Ավելի վաղ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին առաջարկել էր ստուգել երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների ռուսամետ հայացքները։