Լիտվայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի քաղաքացիներին երկրում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու նախաձեռնությանը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Արգելքին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ Է արտահայտվել 13-ը, ևս 34-ը ձեռնպահ Է մնացել։
Նախաձեռնության հեղինակն է Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի նախագահ Լաուրինաս Կասչյունասի՝ 2022 թ.-ին ռուսաստանցիները Լիտվայում ձեռք են բերել անշարժ գույքի 699 օբյեկտ:
Հանձնաժողովում վստահ են, որ ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի ավելի ակտիվ ձեռքբերումը կարող է վտանգներ ստեղծել ազգային անվտանգության համար: Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Լիտվա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն աճել է:
0Comments