Սուրբ Ծննդյան օրը Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղացել, գետերի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ Ռուր և Էլբա գետերը դուրս են եկել ափերից:
Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Թյուրինգիայի Վինդհաուզեն գյուղում ստիպված են եղել տարհանել բնակիչներին, քանի որ այնտեղ կոյուղու համակարգը դադարել է աշխատել։
Գյուղը հոսանքազրկվել է հեղեղումների պատճառով։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի բնակիչները նույնպես լուրջ խնդիրներ են ունեցել ջրհեղեղի պատճառով։
Սաքսոնիայում փոթորիկներ են կանխատեսվում։ Համբուրգում հզոր սողանք է տեղի ունեցել։ Որոշ դաշնային նահանգներում արդեն ազդարարել են երրորդ և չորրորդ աստիճանի վտանգի մասին:
0Comments