Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր

Մանրամասներ
նեթանյահու

Լիտվան պատրաստ է կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե նա այցելի երկիր։ Այս մասին հայտարարել են Լիտվայի արդարադատության նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարությունից ընդգծել են, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալության օրդերները պարտադիր են բոլոր պետությունների համար, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը, այդ թվում՝ Լիտվայի։

Նշվում է, որ Լիտվայի իշխանությունները, որոնք գործում են օրենքի գերակայության շրջանակներում, պարտավոր են ենթարկվել դատարանների որոշումներին և կասկածի տակ չդնել դրանք։