Ավելի քան 1,6 մլն մարդ է ստորագրել Ֆրանսիային դատի տալու պահանջը

Պատճառը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում անբավարար քայլերն են

Ավելի քան 1,6 մլն մարդ է ստորագրել առցանց միջնորդագիրը, որպեսզի Ֆրանսիային դատեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում անբավարար քայլերի համար, փոխանցում է AP-ն:

«Գրինփիս» ֆրանսիական գործակալության տնօրեն Ժան-Ֆրանսուա Ջուլիարդը հայտարարել է, որ բնապահպանական կազմակերպությունները դատարանի վերջնական որոշման հույս ունեն, որով Ֆրանսիայից կպահանջվի ածխածնի արտանետումների հետագա նվազում:

Ջուլիարդը նշում է, որ իրավաբանական գործողությունները կարող են տարիներ տեւել, սակայն բերել է համանման հաջող ջանքերի օրինակը Նիդեռլանդներում: