Լիտվայի մաքսատունը հաղորդում Է հինգշաբթի օրվանից Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու երկաթուղային հսկիչ անցակետերից մեկը փակելու մասին։ Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Բելառուսից Լիտվա ժամանող բեռնատար գնացքների երթևեկությունը (խմբ.՝ Ստասիլոս, իսկ բելառուսական կողմում՝ Բենյակոնի անցակետով) դադարեցվել է փետրվարի 15-ից՝ մաքսանենգության կանխարգելման նպատակով», – ասվում է Լիտվայի մաքսատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Մաքսատանը հավելել են, որ նշված ամսաթվից երկաթուղային բեռնափոխադրումները «կկազմակերպվեն միայն երկաթուղային Կյանա սահմանային անցակետով (խմբ.՝ բելառուսական կողմում՝ Գուդոգայ)»։ Լիտվայի մաքսատանը հստակեցրել են, որ Ստասիլոսում աշխատանքը կվերսկսվի 2024 թվականի վերջին՝ ռենտգեն հսկողության ստացիոնար համակարգի տեղադրումից հետո։
«Այդ միջոցները ձեռնարկվում են Բելառուսից գնացքներով տեղափոխվող մաքսանենգ ապրանքների մեծ հոսքերի և դրա հետ կապված Լիտվայի ազգային անվտանգությանն սպառնացող մեծ վտանգի պատճառով», – ընդգծել են լիտվական գերատեսչությունում։
0Comments