Լիտվայի առողջարանային Պալանգա քաղաքում բացվել է բաղնիք, որն ամբողջությամբ սաթից է: Հատակը, առաստաղը, պատերը, անգամ նստելատեղերն ու պառկելատեղերն այստեղ ամբողջությամբ սաթից են: 22 քառակուսի մետր մակերեսով սենյակը կահավորելու համար օգտագործվել է երեք տոննա սաթ:
Այս ամենը ոչ միայն աննկարագրելի գեղեցիկ է, այլև առողջարար:
Պարզվում է՝ որոշակի ջերմաստիճանի հասած սաթը սկսում է արտադրել թթու, որը նպաստում է մարդու ճիշտ նյութափոխանակությանը, օգնում է հաղթահարել սթրեսն ու ընկճախտը:
Բաղնիքի ներսում ջերմությունը 45-48 աստիճան է: Մասնագետները խորհուրդ են տալիս գտնվել այնտեղ կես ժամից ոչ ավելի: Այս հաճույքի արժեքը ընդամենը 3 եվրո է:
0Comments