Ֆիլիպիններում գտնվող Banwa Private Island Resort հանգստավայրը համարվում է աշխարհում ամենաթանկը, որտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 100 000 դոլար վճարել:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն գտնվում է Պալավան արշիպելագում՝ բյուրեղյա մաքրությամբ փիրուզագույն ջրերով շրջապատված:
Այն նախատեսված է առավելագույնը 48 մարդու համար: Հանգստավայրը բաղկացած է 6 ափամերձ առանձնատներից, որոնցից յուրաքանչյուրը համալրված է կատարյալ և լյուքս դասի հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ մասնավոր ջակուզի, լողավազան, պարտեզ: Մինչդեռ առանձնատների՝ հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի դրախտային բնությունը, արևադարձային բնապատկերները:
Հանգստավայրում այցելուներին սպասարկում են շեֆ խոհարարները, որոնք սնունդը պատրաստում են բացառապես օրգանական մթերքներից: Այնտեղ գործում է նաև սննդաբանի ծառայությունը, որի շնորհիվ այցելուներից ամեն մեկի համար առանձին սննդակարգ է կազմվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ գիշերվա համար 100 000 դոլար գինը ներառում է հանգստավայի բոլոր 48 հյուրերի գիշերակացի գումարը: Մինչդեռ մարդկանց վրա առանձին-առանձին բաժանելու դեպքում գումարը կազմում է 2083 դոլար:
0Comments