Նորվեգիայի հարավային ափերի մոտ կառուցվում է աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը, որի բացումը տեղի է ունենալու 2019թ. գարնանը: Այնուհանդերձ՝ ռեստորանում բոլոր տեղերն արդեն նախապես ամրագրված են մինչև ամառ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Under կոչվող ռեստորանը, որը կառուցվում է նորվեգական Snohetta ընկերության ու ինժեներների միջազգային թիմի կողմից, լինելու է եռահարկ ու նախատեսված առավելագույնը 100 հյուրի համար: Դրա ճաշացանկում բացառապես թարմ ծովամթերք է լինելու:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստորջրյա թաքստոց հիշեցնող ռեստորանն ունի 6-մետրանոց պատուհաններ, որոնցից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի ծովի խորքը:
Ճարտարապետները նշել են, որ 30 մ խորության վրա գտնվող ռեստորանի կառուցման հարցում ամենախնդրահարույցը ջրի ճնշման ու ալիքների գործոններն են եղել:
Նա նաև պատմել է, որ սա ամբողջ Եվրոպայում առաջին ստորջրյա ռեստորանն է լինելու:
Նորվեգիայում կբացվի աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը
Մանրամասներ
0Comments