ՀՀ–ում թե բիզնեսի, թե պետության, թե բանկային համակարգի համար կարևոր է, որ ՓՄՁ–ն զարգանա ու դառնա մեծ։ Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«21–րդ դարի բիզնեսը նորարարության բիզնես է, իսկ նորարար տեխնոլոգիաները հիմնականում մեծ ֆիրմաներում են լինում։ Այդ նպատակով մենք հիմա ծրագրեր ենք անում` նպաստելու ՓՄՁ–ների գիտելիքահեն մտածողության ձևավորմանը, որը նրանց թույլ կտա լինել մրցունակ, կենսունակ, որը նաև մեր տնտեսության համար լոկոմոտիվի դեր կխաղա»,– ընդգծեց նա։
ԿԲ նախագահի խոսքով` սկսել են մարզերից, որպեսզի մարզերի գործընկերները զգան բանկերի աջակցությունը։
«Ընդհանրապես երկուստեք` միմյանց հետ աշխատելով թե բանկերը, թե ՓՄՁ–ները հարստանում, են, երբ կա համագործակցություն։ Քանի որ բանկերն ավելի մեծ են և ունեն ավելի մեծ ռեսուրս, այդ պատճառով նրանք պետք է իրենց ունեցած գիտելիքները փոխանցեն ՓՄՁ–ներին»,– հայտարարեց Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ մտածում են նոր գաղափարի շուրջ, որ ՓՄՁ–ների վարկային հայտերը ներառեն արտադրողականության էլեմենտ` թվային տեխնոլոգիաների, սարքավորումների ձեռքբերման և այլն։ ԿԲ նախագաի խոսքով` այս հարցը դեռ խորհրդի նիստում չեն քննարկել, սակայն հստակ է մի բան` գնալու են այս ուղղությամբ։
0Comments