Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել թռիչքները դեպի Թել Ավիվ և Բեյրութ

Մանրամասներ
ինքնաթիռ

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները դեպի Թել Ավիվ և Բեյրութ առնվազն մինչև երկուշաբթի, հայտարարել է ընկերությունն այն բանից հետո, երբ լիբանանյան «Հեզբոլլահը» կիրակի օրը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ մոտ 100 ինքնաթիռ հարվածներ է հասցրել Լիբանանին:

«Այս երթուղիներով թռիչքների վերականգնումը կախված կլինի անվտանգության իրավիճակի նոր գնահատականից,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:- Air France-ը վերահաստատում է, որ իր հաճախորդների և անձնակազմերի անվտանգությունն իր բացարձակ առաջնահերթությունն է»: