Մուհամմեդ. 2021 թվականին Բրյուսելում նորածիններին տրվող ամենատարածված անունը. Statbel

Մանրամասներ

ա

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում 2021 թվականին նորածիններին տրվող ամենատարածված անունը Մուհամմեդն է։ Այն տրվել է 13 595 մարդու։ Այս մասին ասվում է երկրի Statbel վիճակագրական գործակալության զեկույցում։

Ամենատարածված անունների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ժան անունը՝ մոտ վեց հազար մարդ։ Երրորդ հորիզոնականում դարձյալ Մուհամմեդ անունն է մեկ «մ» տառի տարբերությամբ: Բրյուսելում այն կրում է ավելի քան 4,8 հազար մարդ։

Ամբողջ Բելգիայում ամենատարածված արական անունը Ժանն է (65 886), որին հաջորդում են Մարկը (63 436) և Պատրիկը (50 917): Մուհամմեդ անունը մտել է ընդհանուր անունների տասնյակում՝ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը: Երկրում այն ​​կրում է 34 862 մարդ։

2021 թվականին Բելգիայում ամենատարածված իգական անուններն էին Մարիան (116 317), Մարին (92 827) և Մարտինը (40 550):

2018 թվականին էլ Մուհամմեդը երրորդն էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նորածիններին տրվող անունների շարքում։ Նշվում է, որ հաշվի են առնվել անվան բոլոր ուղղագրությունները՝ Մուհամեդ, Մուհամմեդ, Մոհամադ, Մուհամմադ և Մուհամմեդ: