Դիլիջանի գիշերօթիկի շենքում բնակություն հաստատած 7 արցախցի ընտանիքներ զրկված են գազից ու էլեկտրաէներգիայից․ իրավապաշտպան

Մանրամասներ
արցախցի

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Դիլիջանի գիշերօթիկի շենքում բնակություն հաստատած 7  արցախցի ընտանիքներ ձմեռվա ընթացքում զրկված են գազից ու էլեկտրաէներգիայից, ինչպես բլոկադայի ամիսներին Արցախում։ Հիմա նույն զգացումները՝ ֆիզիկապես և հսգեպես նրանք ապրում են Հայաստանում։ Ընտանիքներից մեկը, սոցիալապես  ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքը, որի երեխաներից 3-ը անչափահաս են ապրում են ցրտի ու մթության մեջ։ Այս ընտանիքը չի օգտվում ոչ արցախցինեերին տրվող դրամական աջակցությունից և որ էլ որևէ նպաստից։ Սոցապ նախարարությունն ասում է այլ առաջարկ ենք արել, թող գնան։

Շատերը ընդունել են առաջարկն ու հեռացել գիշերօթիկից, բայց մնացած այս 7 ընտանիքները ամենաքշվածներն են՝ տարբեր խնդիրներով, արված առաջարկները նրանց կարող են առավել վատ վիճակի մեջ դնել։

Չնայած դժվար է պատկերացնել առավել վատ վիճակ; Ու այսպես հանգիստ խղճով ապրում են  և սոցապ նախարարությունը և մյուս  պատասխանատուները»։