Ե՛վ Իսրայելը, և՛ Ադրբեջանը Իրանը որպես էկզիստենցիալ սպառնալիք են դիտարկում. The Jerusalem Post

Մանրամասներ
հաջիև նեթանյահու

Դիվանագիտական ​​կարևոր իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեքշաբթի Երուսաղեմում ծավալուն բանակցություններ է վարել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչը, ըստ պաշտոնյաների գնահատմամբ՝ պոտենցիալ «բեկումնային պահ» է տարածաշրջանային քաղաքականության մեջ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

Ըստ քննարկումներին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրների՝ բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նեթանյահուի ռազմավարական երկխոսությունից ընդամենը 48 ժամ անց, ազդարարում է Աբրահամի համաձայնագրում Ադրբեջանին պոտենցիալ ընդգրկելու աճող թափը:

«Ադրբեջանը երեք տասնամյակ շարունակ եղել է Իսրայելի ամենահուսալի գործընկերներից մեկը մահմեդական աշխարհում,- հրեական պարբերականին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան: -Դրանց ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համար անհնար է գերագնահատել»։

Ատլանտյան խորհուրդը՝ ամերիկյան հայտնի վերլուծական կենտրոնը, վերջերս ընդգծել է, որ «Վաշինգտոնը պետք է դասեր քաղի Ադրբեջանի հետ Իսրայելի դիվանագիտական ​​և պաշտպանական համագործակցությունից՝ Բաքվի հետ իր կապերն ամրապնդելու համար։ Բացի Իրանի դեմ պատնեշ լինելուց, Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները կարող են ԱՄՆ-ին օգնել ամրապնդելու իր դիրքերը Կենտրոնական Ասիայի այն երկրների շարքում, որոնց հետ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի: Սա հատկապես կարևոր կլինի Միացյալ Նահանգների համար, քանի որ Կենտրոնական Ասիան հարուստ է օգտակար հանածոներով ու էներգետիկ ռեսուրսներով և այնտեղ է գտնվում Միջին միջանցքը, որն Ասիայից Եվրոպա և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը շրջանցող առևտրային ճանապարհ է»:

Ադրբեջանը կրիտիկական պահերին հետևողականորեն աջակցել է Իսրայելին, դրանց թվում՝ նավթի արտահանումը 55%-ով ավելացնելով ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի հետ վերջին հակամարտության ընթացքում:

Հաջիևի այցի ժամկետը, որը համընկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իսրայելական նորացված համակարգման հետ, ընդգծում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Ադրբեջանը դիտարկում են իրանական ռեժիմը որպես էկզիստենցիալ սպառնալիք՝ իրենց համագործակցությունը անվտանգության ոլորտում հատկապես կարևորելով ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում:

Քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է վերականգնել տարածաշրջանային դաշինքները, Ադրբեջանի դերը՝ օգնելով Իսրայելին ինտեգրվել «Մեծ Մերձավոր Արևելքին», մասնավորապես՝ ընդլայնելով այլ մահմեդական երկրների հետ անվտանգության և տնտեսական համագործակցությունը», -նշում է պարբերականը։