Սև ծովում բախվել են «Նատիգ Ալիև» և «Բեգոնիա» նավերը (տեսանյութ)

Մանրամասներ
4

Սև ծովում՝ Գելենջիկի և Նովոռոսիյսկի միջև ընկած տարածքում, տեղի է ունեցել երկու նավի բախում: Դրանցից մեկը փոքր մասշտաբի վնաս է կրել: Այժմ երկու նավն էլ շարժման մեջ են, ոչ ոք չի տուժել, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից։

Փոթորկի հետևանքով «Նատիգ Ալիև» լցանավի խարիսխի շղթան կոտրվել է, և այն շեղվել է ճանապարհից՝ բախվելով «Բեգոնիա» բեռնանավին: Վերջինիս քթային հատվածը վնասվել է: Դրանց օգնության է հասել քարշակը։