Գնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հորաքրոջը

Մանրամասներ
4

Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։

«Առավոտյան խոսել էի երեխաներին վիրահատած բժշկի հետ, ասել էր, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրը զանգահարեց, ուրախ լուրը հայտնեց․ ասաց՝ երեխաներից փոքրը կոմայից դուրս է եկել, անգամ հորաքրոջը ճանաչել է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները  տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։