Ալիևը կնոջ հետ օկուպացված Ակնայում է

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է Ակնա (Աղդամ), ծանոթացել Hilton Garden Inn հյուրանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ալիևը մասնակցել է նաև Աղդամի տարածաշրջանային թվային կառավարման կենտրոնի և ուսումնական համալիրի բացմանը։