Մանկապարտեզները կշարունակեն գործել, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի. Տիգրան Ավինյան

Մանրամասներ
մանկապարտեզ

Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում դասերը կհետաձգվեն։ Մանկապարտեզները կշարունակեն գործել, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շնորհակալություն ըմբռնման համար, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը»,-ասել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ վաղն ամենաառատ ձյան տեղումներով օր է լինելու։

«Բոլոր այն գործատուները, որոնք հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել»,- ասաց Տիգրան Ավինյանը։