Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է Երևանի հասարակական տրանսպորտում ստուգումների մասին: Այս մասին սոցցանցերում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ավագանու նիստում հայտնել էր, որ այս պահին Երևանի հասարակական տրանսպորտում չկան վերահսկողներ, որոնք խախտումներ են արձանագրում:
Ընդ որում, արդեն այսօր Կոստանյանը նշել է, որ ստուգումներն իրականացնում են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում լիարժեք գործում է միասնական տոմսային համակարգը, որի համաձայն ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում կանխիկ վճարումն անհնար է:
Վճարման տարբերակները մի քանիսն են ՝ QR կոդով թղթե տոմսեր (TelCell տերմինալներից), TelCell Wallet բջջային հավելված, բանկային քարտեր և մշտական պլաստիկ քարտեր: 1 ուղևորությունը արժե 150 դրամ ։ Ընդ որում, շատ քաղաքացիներ բոյկոտում են նոր համակարգը և շարունակում են վճարել 100 դրամ ։
0Comments