Կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ վիրաբույժը-ստոմատոլոգ, ռազմական բուժակ Հովհաննես Գևորգյանը ահազանգեց մի դեպքի մասին:
«Ես ուզում եմ այսօր մի կարևոր բան լուսաբանել, որը տեղի է ունեցել 2023 թվականին: մեր կլինիկա է մտնում մի երիտասարդ, ասում է՝ ատամս ցավում է, ռենգեն ենք անում, ասում ենք՝ խնդիր կա: Ասում է ատամնաբույժը այստեղ չի, հետո կանեմ, ի՞նչ պետք է վճարեմ ռենգենի համար: Ուղղորդում ենք, որ վճարի, մեր ադմինիստրատորը խփում է չեկը, սակայն չեկը դուրս է գալիս մերժված գործարք: Դա լինում է այն ժամանակ, երբ կապը լավ չի աշխատում և ցույց է տալիս մերժված գործարք:
Վերցնում է, գրում է, իր հետևից մի ուրիշ մարդ է մտնում, ասում է՝ հարկայինի տեսուչն եմ, ձեր մոտ քիչ առաջ պացիենտ է մտել, ՀԴՄ-ն չեք տվել: Ասենք, մենք նորմալ չենք կարողանո՞ւմ աշխատել հարկայինի հետ, որ այսպես կապիկություն պետք է անեն» Հիմա գինեկոլոգներին էլ այսպես պետք է գնանք ստուգելո՞ւ: Սա խայտառակություն է:
Դրանից հետո ասում ենք՝ եղբայր, մենք կտրոնը տվել ենք։ Ասում է՝ ճիշտ եք ասում, ուղղակի մեզ ուղղորդել են ստուգման, մենք պետք է մի բան ներկայացնենք, դուք հիմնավորում պահանջեք բանկից: Մի խոսքով, այնպես ենք խոսում, որ պիտի հիմնավորումը ցույց հիմնավորումը ցույց տամ ու ակտ չլինի։ Մենք մինչև հիմնավորումը գնում ենք, որ վերցնենք բանկից, 200,000 դրամ փաստորեն մեզ տուգանած են լինում:
Մինչև հիմա մեր պարտք պահանջի վրա նստած է այդ 200,000-ը, չենք վճարել: Սա աննորմալություն է, տգիտություն է, թշնամություն է կամ դիլետանտություն է: Մենք ուրեմն օրենք ենք պահում, չեկ ենք խփում, որ դուք գաք տուգանե՞ք: Սե՞նց եք երկիր կառավարում»,-ասաց տնտեսվարողը:
0Comments