Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ․ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Մանրամասներ
եղանակ արև

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևելյան է, 2- 5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2025

Երևան քաղաքում փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում փետրվարի 12-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։