Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը ազատ արձակված ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ միասին հեռացել է Ռուսաստանից։ Այս մասին նշվել է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը։ Նրա խոսքով՝ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, սակայն չի նշվել, թե կոնկրետ ում հետ են նրան փոխանակել։

Ամերիկյան իշխանություններն այս քայլը դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից «բարի կամքի» դրսեւորում, ինչպես նաեւ դրական ազդանշան ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ 

Ֆոգելի հնարավոր ազատ արձակման մասին քննարկումներն անցկացվել են նախագահական մակարդակով. բանակցություններին մասնակցել են Թրամփը, ինչպես նաեւ նրա մերձավոր խորհրդականները։