Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը քննադատել է Ակտաու քաղաքում իր պատկերով 14 վահանակների տեղադրումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ պետության մամուլի ծառայությանը հղումով:
«Կարծում եմ, որ դա անտեղի է, ես նման տեսակի քարոզչության կարիք չունեմ: Ինչի՞ համար է նման վարչական նախանձախնդրությունը»,- ասել է նա:
Տոկաևը կարգադրել է քաղաքապետերին ու նահանգապետերին այդ վահանակների վրա պատմել երկրի հաջողությունների մասին, որոնք ձեռք են բերվել Նուրսուլթան Նազարբաևի նախագահության օրոք:
Գրեթե 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը հրաժարական է տվել մարտի 20-ին, երկրի ղեկավար է դարձել Տոկաևը:
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին:
0Comments