Այսօր Վաշինգտոնից ինքնաթիռ է ժամանել Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցները գրել են, թե ինքնաթիռով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։ Մասնավորապես, Flightradar ծառայության տվյալներով՝ Gulfstream G650ER բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Վնուկովոյում Մոսկվայի ժամանակով ժամը 10:17-ին։
Վաշինգտոնից Մոկվա ինքնաթիռի ժամանման կապակցությամբ պաարզաբանում է տարածել Ռոսավիացիան։
Պարզաբանման մեջ նշվում է, որ փետրվարի 11-ին Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Ինքնաթիռը Վաշինգտոնից Մոսկվա թռիչքն իրականացրել է «հումանիտար փոխգործակցության ընդունված պրակտիկայի շրջանակում»։
«Այսօր Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական սանիտարական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Սա պետությունների միջև մարդասիրական փոխգործակցության սովորական պրակտիկա է»,- հայտարարել է Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
Կրեմլում ևս անդրադարձել են «խորհրդավոր» թռիչքին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռի ժամանման մասին հարցին, ասել է, թե Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա ժամանելու մասին։
«Կրեմլը տեղեկություն չունի Մոսկվա-Վաշինգտոն չվերթի մասին, որը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։
0Comments