ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ, արծարծվելու են պաղեստինա-իսրայելական հարաբերությունները եւ Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրադրությունը, հայտնել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը:
«Դա վաղուց պլանավորված հանդիպում Է: Մենք կանոնավոր կոնսուլտացիաներ ենք ունենում, որոնք անցկացվում են մշտական հիման վրա», «Ինտերֆաքս»-ին ասել է նա՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների՝ Ռուսաստան այցի վերաբերյալ հարցին: Ինչպես սպասվում է, Մոսկվայի բանակցություններում ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կգլխավորի շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակները Մոսկվա են ժամանում ՌԴ-Իսրայել սկանդալից հետո, որը տեղի ունեցավ Լավրովի՝ Զելենսկիի, Հիտլերի եւ հակասեմիտների հրեական ծագման վերաբերյալ հայտարարություններից հետո։ ՀԱՄԱՍ-ը երկար տարիներ զինված հակամարտության մեջ է Իսրայելի հետ։
0Comments