Կիևի հատուկ ծառայությունները պատրաստվում են հակառուսական սադրանքներ իրականացնել. ՌԴ ԱՀԾ

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինական հատուկ ծառայություններն իրենց արևմտյան հրահանգիչների աջակցությամբ պատրաստվում են առաջիկայում Ռուսաստանի դեմ մի շարք աղմկահարույց սադրանքներ իրականացնել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը, փոխանցում է Russian Mirror-ը։

Օրինակ` նախատեսվում է Բալթիկ ծովում օտարերկրյա նավ պայթեցնել ռուսական արտադրության ականներով, իսկ պատասխանատվությունը դնել Մոսկվայի վրա։

«Ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրած սադրանքի նպատակն է ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտության մեջ»,– ասված է հայտարարությունում։

Բացի այդ, Ուկրաինայի ռազմական հետախուզությունը մի շարք եվրոպական երկրների հատուկ ծառայությունների հետ նախապատրաստում է հարձակումներ՝ արտասահմանում բնակվող ռուսաստանյան ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչների և օրենքից փախած գործարարների վրա` ծրագրելով այդ նպատակով ներգրավել Ասիայից և Մերձավոր Արևելքից եկածների:

Նման ակցիաներին մասնակցելու համար առաջարկվում է մինչև 20 հազար դոլար պարգևատրում։ Ձերբակալվելու դեպքում կատարողը պետք է մեղքը բարդի ռուսական հատուկ ծառայությունների վրա. իբր նրանց ցուցումով են նախապատրաստվել այդ հարձակումները։

««Ժամկետանց» Զելենսկին ու նրա շրջապատն իրենց փրկելու համար ունակ են ցանկացած սադրանքի։ Դրա համար Կիևի ռեժիմը ոչ միայն ամեն կերպ կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացի մեկնարկը, այլև պատրաստ է ռազմական գործողությունները դուրս բերել Ուկրաինայի սահմաններից», - ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպացիներին մնում է միայն հուսալ, որ իրենց ոչ բոլոր առաջնորդներն են տրամադրված թույլ տալ Կիևին պատմության անդունդը քաշել Եվրոպան իր բոլոր բնակիչներով։