«Իլհամ Ալիևի համար ձյաձ Մարտինը հորը ճանաչող մարդ էր». Գեղամ Մանուկյան. Տեսանյութ

Մանրամասներ
կոլաժ

«Մի տեսանյութ կա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, կարմիր գորգի վրայով քայլում են ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լուսանկարիչները կանգնած էին, գալիս է Իլհամ Ալիևը, մեկ էլ կարմիր գորգից դուրս է գալիս, մոտենում ՀՀ նախագահի լուսանկարչին՝ հանգուցյալ Մարտին Շահբազյանին, ձեռք սեղմում, երկու բառ փոխանակում, գնում»,- ԱԺ իր ելույթում պատմում է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Շարունակելով՝ ասում է. «Ձյաձ Մարտինին հարցրեցի՝ ո՞նց ա եղել ծանոթությունը, ասաց՝ 2003-ին Քոչարյանը որ Հեյդար Ալիևի հետ հանդիպում էր Սադարակում, օգոստոսն էր, տղան էլ էր եկել, մտա թևը, ասի՝ արի կոֆե խմենք, մի քիչ պապայիցդ պատմեմ ու սկսեցի Հեյդար Ալիևի հին պատմություններից պատմել....

Այսինքն՝ Իլհամ Ալիևի համար ձյաձ Մարտինը հորը ճանաչող մարդ էր»: