Չմաքրված փողոցներ, մերկասառույց, գրեթե չաշխատող հանրային տրանսպորտ. իրավիճակը` մայրաքաղաքում (ուղիղ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երեկվանից Երեւանը կոլապսի մեջ է: Երեկ քաղաքացիները ստիպված էին ոտքով տուն գնալ, քանի որ ավտոբուսները չէին աշխատում նորմալ անվադողեր չունենալու եւ փողոցների սառցակալած լինելու պատճառով:

Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, քանի որ մեքենաներն ուղղակի սահում էին փողոցում, ոչ մի մաքրող մեքենա չէր նշմարվում:

Այսօր առավոտյան իրավիճակը շատ չի տարբերվում երեկվա վիճակից: Թեեւ արդեն կենտրոնական փողոցները մաքրվել են, սակայն մայթերը, երկրորդային փողոցներն ու շենքերի բակերը սառցակալած են:

Ինչպես սպասվում էր, տաքսի ծառայությունները շեշտակի բարձրացրել են սակագները, մարդիկ շատ դեպքերում մնում են կանգնած կանգառասրահներում:

Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ դպրոցներն այսօր չեն աշխատելու, իսկ որոշ բուհեր էլ հայտարարեցին, որ մեկ օրով անցնում են հեռավար ուսուցման:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար: