ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները շատ լավ է անվանել։ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ իր վստահությունն Ուկրաինայում կարգավորման հարցում ամրապնդվել է:
Նրան խնդրել են խոսել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպման մասին և արդյոք նա ավելի վստահ է դարձել բանակցություններից հետո ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործարքի կնքման հարցում։ «Ես շատ ավելի վստահ եմ, դրանք [բանակցությունները] շատ լավն էին», - ասել է նա լրագրողներին իր նոր հրամանագրերը ստորագրելուց հետո: Ստորագրումը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի Մար-ա-Լագո կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Վեսթ Փալմ Բիչ քաղաքի մոտ։
«Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել. նրանք ցանկանում են դադարեցնել վայրի բարբարոսությունը»,- հավելել է Թրամփը։ Նա Ուկրաինայում ռազմական գործողությունների ողբերգությունը համեմատել է Գետիսբուրգի ճակատամարտի հետ՝ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ճակատամարտի հետ, որը տեղի է ունեցել 1863 թվականի հուլիսի սկզբին։
0Comments