Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս մասին France Info հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն։
«Այս հարցը հիմա արդիական չէ։ Ոչ ոք չասաց, որ մտադիր են այսօր զորք մտցնել Ուկրաինա։ Մենք ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում»,- մեկնաբանել է Բարոն:
Այն հարցին, թե Եվրոպան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է տրամադրում, Ֆրանսիայի արտգործնախարարն արձագանքել է, որ դեռ վաղ է այս թեմային անդրադառնալ։ Բարոն հրաժարվել է մեկնաբանել նաև Ուկրաինա զորք ուղարկելու հարցը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ լրատվամիջոցներում նման ամպագոռգոռ հայտարարություններ չեն արվում։
Փետրվարի 15-ին Associated Press-ը հաղորդել է, որ եվրոպական մի խումբ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան և Ֆրանսիան, «գաղտնի» աշխատում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրի վրա: Նշվում է, որ ԵՄ երկրները կարող են համապատասխան պլաններ պատրաստել՝ «Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղության համաձայնագրի» իրականացումն ապահովելու համար։ Մեծ «Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինա զորքեր մտցնելու պլանների առաջատարն են»,-ասվում է AP-ի զեկույցում:
0Comments