Աշխարհի ամենակարճ միջազգային կամուրջը՝ Էլ Մարկոն, գտնվում է Իսպանիայի և Պորտուգալիայի միջև: Այն կապում է իսպանական Էլ Մարկո և պորտուգալական Վարզեա Գրանդե գյուղերը:
Փայտյա կամուրջն ունի 6 մետր երկարություն, 1,45 մետր լայնություն: Այն հատելով ոչ միայն անցում եք կատարում մի եվրոպական երկրից մյուսը, այլև մի ժամային գոտուց՝ մյուսը, գրում է Oddity Central-ը:
Կամուրջը կառուցվել է 2008-ին՝ համայնքային միջոցներով: Փոքր չափի պատճառով այն նախատեսված է միայն հետիոտների և հեծանվորդների համար: Աշխարհի ամենափոքր միջազգային կամուրջը հայտնի զբոսաշրջային վայր է:
0Comments