Միացյալ Նահագները մտադիր չէ զորքերը դուրս բերել Եվրոպայից. Լեհաստանի նախագահ

Մանրամասներ
ամն

Նշաններ չկան, որ Միացյալ Նահագներ մտադիր է կրճատել կամ ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Եվրոպայից: Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ Վարշավայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Ըստ Դուդայի՝ Վաշինգտոնը «բացարձակապես մտադիր չէ նվազեցնել Եվրոպայի մեր հատվածում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը կամ կրճատել ամերիկյան զորքերի թվաքանակը»:

Անցյալ շաբաթ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ընդհակառակը, կարող է մեծացնել իր զորախումբը Լեհաստանում, քանի որ Ուկրաինայի սահմանները մնում են անորոշ, հիշեցնում է dpa գործակալությունը։ Այն ժամանակ Հեգսեթն ընդգծել էր, որ դա իր անձնական դիրքորոշումն է։