Սանկտ Պետերբուրգում փակվել է Լեհաստանի հյուպատոսությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լեհաստանի արտգործնախարարությանը։
«Այսօր՝ հունվարի 8-ին, Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկու մասնակցությամբ տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի փակման արարողությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լեհաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է` Սանկտ Պետերբուրգում հանրապետության գլխավոր հյուպատոսությունը փակվել է, երբ Ռուսաստանը հետ է կանչել այդ հաստատության գործունեության վերաբերյալ համաձայնությունը, ինչը Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման պատասխանն էր:
Կրաևսկին միաժամանակ հույս է հայտնել, որ լեհական հյուպատոսական հիմնարկը Սանկտ Պետերբուրգ կվերադառնա ավելի լավ ժամանակներում:
Հիշեցնենք` Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակմանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն որոշում էր կայացրել 2025 թվականի հունվարի 10-ից հետ կանչել Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ համաձայնությունը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ «փոխադարձության սկզբունքով» Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության երեք դիվանագիտական աշխատակիցներին անցանկալի անձ է հայտարարում, և նրանք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։ Ավելի վաղ նման պատժամիջոցներ էին սահմանվել Պոզնանում 3 ռուս դիվանագետների նկատմամբ։
0Comments