Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստացել է կրակ բացել ապօրինի միգրանտների ուղղությամբ

Մանրամասներ
Սլավոմիր Մենցեն

Լեհ սահմանապահները երկրի սահմաններին կկրակեն անօրինական միգրանտների ուղղությամբ. նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նման խոստում է տվել Լեհաստանի նախագահի թեկնածու Սլավոմիր Մենցենն իր կուսակցության համագումարում։

«Եթե ինչ-որ մեկը փորձի անօրինական կերպով հատել լեհական պետության սահմանը, ապա պետք է ուղղակի գնդակահարվի»,- ասել է Մենցենը: Նա նաև ասել է, որ պատրաստվում է կոշտ գործողություններ ձեռնարկել գերմանական ոստիկանության դեմ, եթե նրանք նորից սկսեն միգրանտներին տանել սահմանի լեհական կողմ։

2023 թվականի վերջին անօրինական միգրանտները փորձել են կոտրել Լեհաստանի և Բելառուսի սահմանի ցանկապատը՝ Չերեմշա շրջանում։ Սահմանային ծառայությունը հայտնել էր, որ մեկ օրում 28 մարդ փորձել է մուտք գործել երկիր, մասնավորապես՝ Եգիպտոսի, Իրանի և Իրաքի քաղաքացիներ։