Դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Ես դա հասկացա Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո. Օրբան

Մանրամասներ
օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։

Օրբանն ասել է, որ ցանկանում է և լսել Պուտինի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ.

Նրա խոսքով, հարցերը հետևյալն են. ի՞նչ է մտածում ներկայումս առկա խաղաղարար նախաձեռնությունների մասին, ինչ է նա մտածում հրադադարի և խաղաղության բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են ընթանալ և ինչպիսի՞ն է Եվրոպայի տեսլականը պատերազմից հետո։

«Դիրքերն իրարից շատ հեռու են»,- նշել է Օրբանը։

Հունգարիայի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահին պատմել է Զելենսկու արձագանքի մասին հրադադարի առաջարկին։

Օրբանը նաև նշել է, որ Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։