Պորոշենկոն Զելենսկիից պահանջել է «տղամարդ լինել» ու գալ բանավեճին

Ուզում եք մարզադաշտում, թող լինի մարզադաշտում

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով չվախենալ հեռուստաբանավեճից:

Իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում Պորոշենկոն ընդգծել է, որ «կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ մասնակցել է բանավեճերի ու նայել է մրցակիցների աչքերի մեջ»:

«Այդպիսին պետք է լինի նախագահն ու գլխավոր գերագույն հրամանատարը»,-ասել է Պորոշենկոն:

Նա Զելենսկիին կոչ է արել բանավեճից հրաժարվելու պատճառներ չփնտրել ու նախապայմաններ չդնել: 

«Ոչ մեկով մի քողարկվեք, դա գեղեցիկ չէ: Տղամարդ եղե՛ք, եկե՛ք բանավեճին: Ուզում եք մարզադաշտում, թող լինի մարզադաշտում»,-հավելել է Պորոշենկոն: